Մեր Մասին
Ստեղծում ենք ձեր երազանքի ճամփորդությունները
Ունե՞ս երազանքի երկիր, որը վաղուց ցանկանում ես բացահայտել։
Arius Travel-ը տարիների փորձ ունեցող տուրիստական գործակալություն է, որն այսօր ավելի ակտիվ ներկայանում է նաև սոցիալական հարթակներում՝ քեզ ավելի մոտ լինելու համար։
Մենք առաջարկում ենք տուրիստական ոլորտի ամբողջական ծառայություններ՝
- Խմբային և անհատական տուրեր՝ ներգնա և արտագնա բոլոր ուղղություններով
• Փաստաթղթերի թարգմանություն վիզայի համար
• Բժշկական ապահովագրություն
• Վիզայի աջակցություն և խորհրդատվություն
• Ավիատոմսերի ամրագրում և վաճառք
• Հյուրանոցների ամրագրում
• Տրանսֆերների կազմակերպում
• Անհատական լուսանկարահանում ճանապարհորդության ընթացքում
Մենք պարզապես տուրեր չենք կազմակերպում. մենք հոգ ենք տանում, որ քո ճանապարհորդությունը լինի հարմար, անվտանգ և լի միայն հաճելի տպավորություններով։
Arius Travel-ը քո վստահելի ուղեկիցն է, որը քո կողքին է ճանապարհորդության յուրաքանչյուր փուլում։
Ճամփորդի՛ր առանց սահմանների։
Բարի գալուստ Arius Travel։
ՀՏՀ
Ե՞րբ է ավելի շահավետ գնել ավիատոմսեր։
Սովորաբար՝ 1-3 ամիս առաջ ամրագրելու դեպքում հնարավոր է գտնել ավելի մատչելի տարբերակներ։
Եթե անձնագրիս վավերականության ժամկետը շուտով ավարտվում է, կարո՞ղ եմ մեկնել։
Շատ երկրներ պահանջում են, որ անձնագիրը վավեր լինի առնվազն 6 ամիս մուտքի օրվանից հետո։ Մինչ ուղևորությունը պարտադիր ստուգեք տվյալ երկրի պահանջները։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ արտերկիր մեկնելու համար։
Սովորաբար անհրաժեշտ է անձնագիր, իսկ որոշ երկրների համար՝ նաև վիզա, ապահովագրություն կամ այլ փաստաթղթեր։
Կարո՞ղ եմ փոխել կամ չեղարկել ամրագրումը։
Այո, սակայն պայմանները կախված են ավիաընկերությունից, հյուրանոցից և ամրագրման տեսակից։
Մի փոքր խորհուրդ՝ եթե սովորություն ունեք օրը մի քանի անգամ փոխել ձեր որոշումները, ապա դա կարող է հանգեցնել նաև ֆինանսական կորուստների
Ինչպե՞ս խուսափել ճամփորդական խնդիրներից։
Շատ պարզ․ դիմեք Arius Travel-ին
Մենք կհոգանք ավիատոմսերի, հյուրանոցների, տրանսֆերի, վիզաների և մնացած կազմակերպչական հարցերի մասին, իսկ դուք կհոգաք միայն ճամպրուկ հավաքելու և հանգիստը վայելելու մասին
Ինչպե՞ս կատարել Online Check-in։
Online Check-in-ը սովորաբար բացվում է թռիչքից 24-48 ժամ առաջ՝ ավիաընկերության կայքում կամ հավելվածում։
Ի՞նչ անել, եթե կորել է ուղեբեռը։
Անմիջապես դիմեք օդանավակայանի Lost & Found ծառայությանը և լրացրեք համապատասխան հայտը։
Արդյո՞ք պարտադիր է ճամփորդական ապահովագրությունը։
Որոշ երկրների համար այն պարտադիր է, իսկ մյուս դեպքերում՝ խիստ խորհուրդ է տրվում։
Երեխաների համար զեղչեր տրամադրվո՞ւմ են։
Այո՛
Շատ հյուրանոցներ ու տուրօպերատորներ փոքրիկ ճամփորդների համար հատուկ պայմաններ և զեղչեր են առաջարկում։